ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հալեպում ահաբեկիչները մահապատժի են ենթարկել քաղաքը լքել փորձող գրոհայիններին ու նրանց ընտանիքներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Ջեբհաթ Ֆաթհ աշ-Շամ» խմբավորման ահաբեկիչները Հալեպում մահապատժի են ենթարկել 40 գրոհայինների՝ իրենց ընտանիքների հետ, ովքեր փորձել են մարդասիրական միջանցքներով լքել քաղաքը։

Դա տեղի է ունեցել Կարյատ-էլ-Անսարի թաղամասում, երբ գրոհայինները վայր են դրել զենքն ու փորձել հեռանալ կառավարական զորքերի կողմից վերահսկվող շրջանների մարդասիրական միջանցքներով։

ՄԱԿ-ի տվյալներով՝ ներկայում Հալեպում մոտ 2 մլն բնակիչ հայտնվել է թակարդում։ Տեղեկություններ են ստացվում քաղաքի տարածքում քիմիական զենքի կիրառման մասին։ Ներկայում Ռուսաստանն ու ՄԱԿ-ն աշխատում են խաղաղ բնակիչների օգնության համար բացել «մարդասիրական պատուհաններ»։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular