ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի ԱԺ նախագահն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ նախագահի տեղակալի, խորհրդարանի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում մշտական հանձնաժողովների նախագահները ներկայացրել են ութերորդ նստաշրջանի առաջին նիստի օրակարգի համար  առաջարկված օրինագծերը և տվել համապատասխան պարզաբանումներ:

Համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի, լիագումար նիստին տեղի կունենա նաև նորընտիր պատգամավորներ՝ Գեղամ Հրաչիկի Ստեփանյանի և Էրիկ Ռոբիկի Հարությունյանի երդման արարողությունը:

Ամփոփելով աշխատանքային խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ հերթական 8-րդ նստաշրջանի անդրանիկ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին ժամը 11:00-ին: Նախատաեսվում է նաև կառավարության հետ հարցուպատասխանի ընթացակարգ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular