ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի հետ հարաբերությունները կընթանան նույն այն հետագծով, ինչ եւ ԿԺԴՀ-ի հետ. Թրամփ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում Է, որ Թեհրանի հետ Վաշինգտոնի հարաբերություններն ապագայում կզարգանան նույն այն հետագծով, ինչ եւ Փհենյանի հետ: Այդ կապակցությամբ իր կարծիքը ԱՄՆ-ի ղեկավարը հայտնել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճի շրջանակներում Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեի հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ կայացած զրույցի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ակնկալում եմ, որ մենք Իրանի հետ կունենանք հարաբերությունների զարգացման նույն այդ հետագիծը»,- ասել Է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին: Ընդսմին նա ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ «ներկայում նրանք (իրանցիները) իրենց անպատշաճ ձեւով են պահում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular