ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը մտադիր չԷ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով հրաժարվել իրանական գազից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան չի պլանավորում դադարեցնել Իրանից գազի ներմուծումը Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականության պատճառով: Անկարայի այս դիրքորոշումը սեպտեմբերի 26-ին Reuters գործակալությանը տված հարցազրույցում հնչեցրել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի խոսքից մեջբերումներ Է արել Haber Turk հեռուստաալիքը:

«Ավելի վաղ Բարաք Օբամայի օրոք Էլ եղել են նման իրավիճակներ: Բայց եթե մենք չկարողանանք այն ներմուծել՝ ինչո՞վ եմ ես ձմռանը տաքացնելու մեր ժողովրդին: Այժմ գազի 50 տոկոսը մենք գնում ենք Ռուսաստանից, մնացած ծավալը՝ Ադրբեջանից, Իրանից, Իրաքից ու երբեմն Էլ՝ Ալժիրից»,-ասել Է Էրդողանը: Թուրքիայի նախագահն ընդգծել Է, որ վառելիքի գնման հարցերում իր երկիրը «գործելու Է ներքին պահանջմունքներին համապատասխան»:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից՝ գործարքից, որը կնքվել Էր 2015 թվականին եւ սահմանափակում Էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից կիրառվող միակողմանի սահմանափակիչ միջոցների չեղարկման փոխարեն: Վաշինգտոնը խոստացել Է Թեհրանի դեմ խիստ պատժամիջոցները վերականգնել նոյեմբերի 4-ին, ինչպես նաեւ կոչ Է արել իր բոլոր դաշնակիցներին՝ նավթ չգնել Իրանից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular