ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թբիլիսիում կանցկացվի Անդրկովկասի դիզայներների «Էթնոֆեսթ-2018» ամենամյա հանդիպումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ավանդական արհեստի եւ դիզայնի «Էթնոֆեսթ-2018» միջազգային գագաթնաժողովը երկրորդ անգամ Թբիլիսիում կհավաքի Անդրկովկասի երկրների վարպետներին ու դիզայներներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են միջոցառման կազմակերպիչները: «Էթնոֆեսթ»-ը ավանդական արհեստի ու դիզայնի ներկայացուցիչների ամենամյա հանդիպում Է:

Գագաթնաժողովի նպատակը մասնագիտական փորձի փոխանակումն Է, ինչպես նաեւ ավանդական արհեստի զարգացումը երկրների տնտեսական աճի համար: Հանդիպման շրջանակներում, որը տեղի կունենա սեպտեմբերի 28-ից մինչեւ 30-ը, համաժողովի 150 մասնակիցներ՝ Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացնող վարպետներ, դիզայներներ ու արտադրողներ, արտադրանք կներկայացնեն Expo Georgia ցուցահանդեսային կենտրոնում:

Այցելուները կկարողանան տեսնել ու ձեռք բերել տեքստիլից, կերամիկայից, փայտից, մետաղից պատրաստված ինքնատիպ իրեր, ինչպես նաեւ տարբեր զարդեր, կաշվե արտադրանք, աքսեսուարներ եւ բազմաթիվ այլ բաներ: Գագաթնաժողովի ծրագրով նախատեսված Է նաեւ շնորհանդեսներ եւ ԱՄՆ-ից, Հոլանդիայից, Մեծ Բրիտանիայից ու այլ երկրներից դիզայներների ու մարկետոլոգների հանրային դասախոսություններ, բազմաթիվ կրթական ցուցահանդեսներ, կոնսուլտացիաներ եւ հանդիպումներ փորձագետների հետ, հաղորդել Է Sputnik-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular