ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփն արվեստի ստեղծագործություններ է որակել Կիմ Չեն Ունի նամակները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել Է, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին ցույց Է տվել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի նամակներից մեկը եւ այդ նամակները որակել Է արվեստի ստեղծագործություններ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նա ինձ երկու հիանալի նամակ Է գրել: Երբ ես վարչապետ Սինձո Աբեին ցույց տվեցի նամակներից մեկը, միայն մեկը, նա ասաց. «Սա իրապես բեկումնային նամակ Է: Սա անհանավանական Է: Սա պատմական նամակ Է»: Այդպես Էլ կա: Դա արվեստի հիանալի ստեղծագործություն Է»,- ասել Է Թրամփը լրագրողներին:

Նրա խոսքով՝ այդ նամակներն այն զգացողությունն են ներշնչում, որ Կիմ Չեն Ունը ցանկանում Է գործն ավարտին հասցնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular