ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը ԱՄՆ-ի համար երկրորդ մարտահրավերն է Չինաստանից հետո. Թրամփ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանը Միացյալ Նահանգների համար, հնարավոր Է, նշանակալիությամբ երկրորդ մարտահրավերն Է Չինաստանից հետո: Այս տեսակետը սեպտեմբերի 26-ին հնչեցրել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Կարծում եմ՝ ավելի մեծ մարտահրավեր չի եղել, բացառությամբ, հնարավոր Է, Չինաստանի»,-ասել Է նա՝ խոսելով Իրանի մասին:

Թրամփը նաեւ հերթական անգամ քննադատել Է Թեհրանի հետ կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը:

ԱՄՆ-ի նախագահը գտնում Է, որ Թեհրանը վաղ թե ուշ կվերադառնա իրանական միջուկային դոսյեի շուրջ բանակցություններին: «Կարծում եմ, որ Իրանը կվերադառնա ինձ մոտ եւ լավ գործարք կկնքի»,-նշել Է նա, հնարավոր համարելով, որ դա կարող Է եւ տեղի չունենալ: Ընդսմին, Թրամփի խոսքով, նշանակություն չունի, թե աշխարհի մյուս երկրների ղեկավարներն ինչ են մտածում իրանական համաձայնագրի մասին: «Ես միայն ցանկանում եմ, որ իրանցիները միջուկային զենք չունենան,-ընդգծել Է նախագահը:-Միթե ես այդքան շատ բան եմ խնդրում»: ԱՄՆ-ի ղեկավարը նաեւ հերթական անգամ պնդել Է, որ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Իրանի տնտեսությունը հսկայական դժվարություններ Է կրում, քաղաքների փողոցներում տեղի են ունենում բնակչության բողոքի ակցիաներ, իսկ տարբեր ընկերություններ համատարած իրենց բիզնեսը դուրս են բերում Իսլամական Հանրապետությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular