ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀԿ-ն խորհրդարանի լուծարմանն առնչվող հարց չի քննարկել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հարց չի քննարկել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց  ՀՀԿ անդամ, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը:

«Քննարկել ենք քաղաքական տարբեր հարցեր: Խորհրդարանի արտահերթ ընտրությունների վերաբերյալ որոշակի խոսակցություններ եղան, բայց ինչ-որ որոշում չկա: Եթե լինեն խորհրդարանական ընտրություններ, մենք էլ մեր մասնակիցները կունենանք, և ինչքան որ ձայն կունենանք, այդ ձայներով էլ կպայքարենք: Խորհրդարանի լուծարման հարց չենք քննարկել»,-շեշտեց նա:

Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն համագործակցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Գալուստ Սահակյանը նշեց, որ ցանկացած ուժի հետ կարող են համագործակցել, եթե դա բխում է պետական շահերից:

«Եթե Քոչարյանն այնպիսի խնդիրներ կառաջադրի, որոնք մեր գաղափարներին մոտ են, այդ ժամանակ կխոսենք: Ցանկացած քաղաքական ուժ ցանկացածի հետ կարող է համագործակցել, եթե դա բխում է պետական շահերից»,- նշեց Գալուստ Սահակյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular