ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչների հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպեց Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից,  զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-իսրայելական հարաբերությունների շուրջ՝ շեշտելով դրանց զարգացման համար առկա մեծ ներուժը: Նրանք անդրադարձան Միացյալ Նահանգների հայկական և հրեական համայնքների միջև առկա համագործակցությանը և դրանց հեռանկարներին։ Քննարկվեցին միջազգային հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

ԱԳ նախարարը զրուցակիցներին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումները։ Նա անդրադարձավ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային օրակարգի առաջմղման գործում Հայաստանի շարունակական նախաձեռնություններին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular