ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գործադիրի հավանությանն են արժանացել նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացրած որոշման մի շարք նախագծեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարությունն  այսօր հավանություն է տվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի կողմից ներկայացված ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար հատկացված միջոցների շրջանակում Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզպետարաններին  82,913.0 հազար դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագծին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապեևի վարչությունից,  մեկ այլ որոշմամբ նախատեսվում է ՀՀ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին տրամադրելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 2018 թվականին հատկացնել 3,657,994.3 հազ. դրամ: Այս մարզերում էլ տարբեր ոլորտներում առկա են մի շարք հիմնախնդիրներ` մասնավորապես, դպրոցաշինության, մշակութային, նախադպրոցական հաստատության, բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում:

ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար հատկացված միջոցների շրջանակում ՀՀ  Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի  235,282.0 հազար դրամ։

Գործադիրը որոշել է նաև ՀՀ համայնքներին 2018 թ. պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի, այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով 421,235.4 հազար դրամ գումար հատկացնել ՀՀ մարզպետարաններին: Ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես,  համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը: Համայնքային բյուջեների հաշվին այդ համայնքներում արդեն իսկ իրականացվում են ծրագրերը,  և ներկայումս ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման միջոցների հատկացման անհրաժեշտություն է առաջանում:

Գործադիրի հաջորդ որոշմամբ «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածում կատարվել է վերաբաշխում, համաձայն որի Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2018 թվականին կհատկացվի 2,222,654.7 հազ. ՀՀ դրամ՝ միջպետական և համայնքային նշանակության ճանապարհների նորոգման և հիմնանորոգման նպատակով: Մասնավորապես` կվերանորոգվեն Տ-7-70 ավտոմոբիլային ճանապարհի Հոռոմ Հովտաշեն, Տ-7-45 ավտոմոբիլային ճանապարհի Կրաշեն-Մ7 ճանապարհահատվածները, կասֆալտապատվի ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ գյուղին կից մայրուղու Աշոտ Երկաթ պատմամշակութային ամրոց տանող ճանապարհը, կնորոգվի Լուսաղբյուր համայնքի ներհամայնքային ճանապարհը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular