ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցում է նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախատեսվում է նեղ ձեւաչափով կարծիքների փոխանակում կատարել ԱՊՀ շրջանակում փոխգործակցության մասին, ինչպես նաեւ քննարկել Համագործակցության նախագահության հարցերը, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացման օրն ու վայրը:

Ընդլայնված կազմով նիստի ընթացքում կքննարկվեն համալիր հարցեր՝ ուղղված ԱՊՀ գործունեության առանցքային ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը:

Նախատեսվում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին քննարկել մի շարք փաստաթղթերի նախագծեր՝ ուղղված համագործակցության հետագա զարգացմանը քաղաքական, տնտեսական եւ հումանիտար-մշակութային ոլորտներում եւ Համագործակցության գործունեության այլ առանցքային ուղղություններում:

Ընդլայնված նիստում նախատեսվում է քննարկել քաղաքական փոխգործակցության կարեւոր հարցեր, համագործակցության հետագա զարգացումը հումանիտար-մշակութային, անվտանգության ապահովման ոլորտներում, ինչպես նաեւ մի շարք նախագծեր՝ ուղղված ԱՊՀ գործունեության իրավական եւ կազմակերպա-կադրային ապահովման կատարելագործմանը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular