ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում ինքնաթիռը կիսվել Է վայրԷջքից հետո. Fox News

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ում առնվազն երկու մարդ Է զոհվել, եւս երկուսը՝ վերքեր ստացել սեպտեմբերի 27-ին Գրինվիլ քաղաքում (Հարավային Կարոլինայի նահանգ) ինքնաթիռի կործանման հետեւանքով: Dassault-Breguet Falcon 50 ինքնաթիռը, դեռեւս չպարզված պատճառներով, վայրԷջքից հետո դուրս Է եկել թռիչքավայրԷջքային գոտուց եւ երկու մասի բաժանվել:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fox News հեռուստաալիքը: Օդանավակայանի վարչակազմի տվյալներով՝ ինքնաթիռում եղել են երկու օդաչուները եւ երկու ուղեւոր: Օդաչուներից մեկը զոհվել Է կործանման վայրում, իսկ երկրորդը մահացել Է հիվանդանոցում: Ուղեւորները ծանր վիճակում գտնվում են հոսպիտալում: Գրինվիլի օդանավակայանի ներկայացուցիչները ինքնաթիռի կործանման պատճառների հնարավոր վարկածներ չեն նշել: Կատարվում Է հետաքննություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular