ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայր թատրոնի խաղացանկը հարստացավ նոր ներկայացմամբ. հանդիսատեսի դատին հանձնվեց «Սասնա ծռեր» բեմադրությունը

ՄՇԱԿՈՒՅԹ

 «Սասնա ծռեր» հայկական ժողովրդական էպոսի հիման վրա բեմադրված համանուն ներկայացման առաջնախաղը թատերասերները հոտնկայս և բուռն ծափողջյուններով ընդունեցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պրեմիերան տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Վարկածի և բեմադրության հեղինակ Սամսոն Մովսեսյանը պահպանել էր ասքի հերոսական ոգին, ազատասիրական մղումները՝ նոր, ժամանակակից լուծումներով ներկայացնելով էպոսի չորս ճյուղերը:

Ռեժիսորի խոսքով՝ ողջ ստեղծագործական խումբն իր հեքիաթն է պատմում: Նա շեշտեց, որ մի ներկայացումը մյուսից տարբերվում է ձևաչափով, մոտեցումներով, կատարված աշխատանքի ծավալներով: Մովսեսյանը խոստովանեց, որ «Սասնա ծռերի» խնդիրը մարդկանց մեր ազգային հարստության մասին հիշեցնելն է, այն նոր շնչով ներկայացնելը:

«Այս ներկայացմամբ ցանկանում ենք ասել, որ հայրենիքը սկսվում է մեզանից: Հայրենասիրությունը պարզապես վերացական հասկացություն չէ. այն արտահայտվում է քո և  մտերիմներիդ հետ հարաբերություններում, դրսևորվում է մեր արարքներով: Այս էպոսում մեր ժողովուրդը դա ցույց է տալիս»,-եզրափակեց բեմադրիչը:

Ներկայացման մեջ ներգրավվել են դերասաններ Խորեն Լևոնյանը, Հովհաննես Գասպարյանը, Սոնա Մաթևոսյանը, Դավիթ Գասպարյանը, Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Ծովինար Մարտիրոսյանը, Լուսինե Կոստանյանը, Ռուզաննա Հախնազարյանը, Ռոման Բաբայանը, Մեսրոպ Աբտոյանը, Տաթև Հոռոփյանը, Գուրգեն Դավթյանը, Գևորգ Խաչիկյանը, Շահեն Հախվերդյանը, Ռոզի Վարդանյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular