ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճապոնիան հրաժարվել Է 2020-ի Օլիմպիական խաղերի ընթացքում ամառային ժամանակի անցնելու գաղափարից. Asahi

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ճապոնիայի իշխանությունները տեխնիկական դժվարությունների պատճառով հրաժարվել են 2020 թվականի Օլիմպիական խաղերի ընթացքում ամառային ժամանակի անցնելու գաղափարից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտնել Է Asahi թերթը՝ հղում անելով Օլիմպիական խաղերի կազմկոմիտեին:

Նրա ղեկավարությունը ծանուցել Է, թե կցանկանար Խաղերի բացումից առաջ երկրում ժամացույցների սլաքներն առաջ տանել մեկ-երկու ժամով, որպեսզի հնարավոր լիներ ինչ-որ չափով մարզիկներին ու հանդիսատեսներին ազատել ցերեկային շոգից: Սակայն այդ պլանի հանգամանալի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ 2020 թվականին տեխնիկապես դժվար կլինի Ճապոնիայի բոլոր համակարգերը արդյունավետ կերպով փոխադրել նոր ժամանակի:

Նման մտահղացմանը դեմ Է արտահայտվել նաեւ հասարակայնության մի մասը, որը մատնանշել Է անցանկալի հետեւանքները բնակչության առողջության համար: Այս տարվա ամռանը անոմալ շոգ Է դիտվել Ճապոնիայի ամբողջ տարածքում, ներառյալ Տոկիոն, ջերմաչափերի սնդիկի սյունը հասնում Էր ռեկորդային +41 աստիճանի նշագծին: Մայիսից ի վեր ամբողջ երկրում հիվանդանոցներ են տեղափոխվել 70 հազարից ավելի ջերմահարված բնակիչներ, տասնյակ մարդիկ մահացել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular