ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանացիների մեծամասնությունը վստահ Է, որ Մերկելը վաղաժամկետ կթողնի կանցլերի պաշտոնը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայում հարցման մասնակիցների մեծամասնությունն այն կարծիքին Է, որ Անգելա Մերկելը երկրի կանցլերի պաշտոնը կթողնի մինչեւ 2021 թվականին լեգիսլատուրայի իր ժամկետի ավարտվելը: Այդ մասին, ինչպես հայտնել Է Deutsche Welle-ն, վկայում են Civey սոցիոլոգիական ինստիտուտի ինտերնետ-հարցման արդյունքները, որն անցկացվել Է t-online.de նորությունների պորտալի պատվերով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տվյալները հրապարակվել են սեպտեմբերի 27-ին՝ այն բանից երկու օր անց, երբ Մերկելի մերձավոր զինակից Ֆոլկեր Կաուդերը թողեց Բունդեսթագում ՔԴՄ/ՔՍՄ պահպանողական խմբակցության նախագահի պաշտոնը: Սեպտեմբերի 25-ին հայտնի Է դարձել, որ Բունդեսթագում ՔԴՄ/ՔՍՄ պահպանողական խմբակցության ղեկավար Է ընտրվել քիչ հայտնի քաղաքական գործիչ Ռալֆ Բրինքհաուսը, որը փոխարինել Է 13 տարի այդ պաշտոնն զբաղեցրած Կաուդերին: Հարցին՝ Մերկելն այդ պաշտոնում կմնա արդյոք մինչեւ լիազորությունների ժամկետի վերջը, հարցվածների մոտավորապես 55 տոկոսը պատասխանել Է՝ «անտարակույս՝ ոչ» կամ «ավելի շուտ՝ ոչ»:

Իր հերթին եւս 37,8 տոկոսն ասել Է՝ «անտարակույս՝ այո» կամ «ավելի շուտ՝ այո»: Եվս մոտավորապես 7,2 տոկոսը նշել Է, որ դեռ չի կողմնորոշվել պատասխանի հարցում: Առցանց հարցումն անցկացվել սեպտեմբերի 25-26-ին: Խոսքը ներկայացուցչական հետազոտության մասին Է, որին մասնակցել Է 5099 մարդ: Վիճակագրական անճշտությունը կազմում Է 2,5 տոկոս, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular