ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայի բնակիչների միայն 17 տոկոսն է գոհ Մերկելի քաղաքականությունից. հարցում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայի բնակիչների մեկ հինգերորդից պակաս մասն Է գոհ ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի վարած քաղաքականությունից: Այդ մասին վկայում են YouGov սոցիոլոգիական ընկերության կողմից անցկացված հարցման տվյալները, որոնք սեպտեմբերի 28-ին հրապարակել Է Handelsblatt թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա տեղեկությունների համաձայն՝ գերմանացիների միայն 17 տոկոսը կարող Է ասել, որ իրենք «գոհ են» կամ «շատ գոհ են» այն քաղաքականությունից, որը վարում Է կանցլերը: Ընդ որում հարցման մասնակիցների 21 տոկոսը «դժգոհ» Է, իսկ 33 տոկոսը՝ «շատ դժգոհ» Է Մերկելի քաղաքականությունից: Երկրի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերի վարկանիշն Էլ ավելի ցածր Է. հարցման մասնակիցների միայն 15 տոկոսն Է գոհ նրա աշխատանքից, 52 տոկոսը չի կիսում այդ կարծիքը:

Հետազոտությունն անցկացվել Է սեպտեմբերի 24-ից մինչեւ 26-ն ընկած ժամանակահատվածում, դրան մասնակցել Է 2067 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular