ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուերի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, արտգործնախարարը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԿԽՄԿ մարդասիրական առաքելությունը,  շարունակական գործունեությունը Հայաստանում և Արցախում՝ գոհունակություն հայտնելով կառույցի կողմից սահմանամերձ գոտիների բնակիչներին աջակցություն ցուցաբերելուն ուղղված ծրագրերի իրականացման կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում Զոհրաբ Մնացականյանը շեշտեց, որ Հայաստանը հավատարիմ է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին և արժևորում է դրանց գործնական կիրառման հարցում ԿՄԽԿ-ի հետ ձևավորված համագործակցությունը:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համագործակցությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular