ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյուղատնտեսության նախարարը լսել է գյուղացիներին մտահոգող խնդիրները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր անցկացրել է քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել են սեպտեմբեր  ամսին սահմանված կարգով հերթագրված յոթ քաղաքացիներ։ Այս ձևաչափով սա նախարար Արթուր Խաչատրյանի հինգերորդ ընդունելությունն էր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը մասնավորապես վերաբերում էին գյուղատնտեսական վարկերի տրամադրման, տնտեսությունների ընդլայնման համար աջակցության ցուցաբերման, իրացման և մի շարք այլ հարցերի շուրջ։

Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող անձանց խնդիրներին, ինչպես նաև լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները` Արթուր Խաչատրյանը հանձնարարել է ուսումնասիրել եւ գյուղատնտեսության նախարարության իրավասության շրջանակներում հնարավոր լուծում տալ դիմում-խնդրանքներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular