ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԲՀԿ-ի դեմ ուղղված հակաքարոզչությունը դեռ շարունակվում է. լրատվականները թիրախավորվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հասմիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Չնայած այն հանգամանքին, որ Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրություններն արդեն անցյալում են, դեռ շարունակվում են այդ ընթացքում ԲՀԿ-ի նկատմամբ կիրառվող հակաքարոզչական մեխանիզմների գործածումը: Մասնավորապես լրատվականները արհեստական խոսակցություններ են ոչնչից ծավալում՝ կապված ԲՀԿ-ի գործունեության և քաղաքական կուրսի հետ: Նմանատիպ արհեստածին թեմաներից է ԲՀԿ-ի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ ՀՀԿ-ի հետ իբր թե համագործակցությունը: ՀՀԿ-ն համաձայն է թե ոչ, դա իրենց խնդիրն է, այստեղ աբսուրդն այն է, որ ԲՀԿ-ին փորձում են ներքաշել մի պրոցեսի մեջ, որտեղ այն բոլորովին այլ տրամադրվածություններ ունի: 

ԲՀԿ և ոչ մի պատգամավոր իրենց մասնավոր ելույթներում երբեք դեմ չեն արտահայտվել կոնկրետ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, քանի որ բոլորն էլ գիտակցում են, որ ներկայիս խորհրդարանի կազմը չի արտահայտում ժողովրդի կամքը, սակայն մեկ փաստ պետք է հաշվի առնել, որ այդ արտահերթ ընտրություններին պետք է նախապատրաստվել, քանզի խոսքը երկրի կառավարման մարմնին է վերաբերվում, այլ ոչ թե ինչ-որ երկրորդական կամ երրորդական կառույցի: Հրատապությունն ու շտապողականությունն այս դեպքում վնասակար է և վտանագավոր,քանի որ այդ դեպքում հնարավոր է ստեղծվի մի իրավիճակ, որը ոչ ժողովրդի և ոչ էլ առավելևս քաղաքական ուժերի շահերից չի բխելու. Այդ իսկ պատճառով էլ ԲՀԿ-ականները հայտարարում են, որ նախ հարկավոր է ընտրական օրենսգիրք բարելավել, հարակավոր է հստակեցնել քաղաքկան դաշտը, կոնսոլիդացիաների և համագործակցությունների ֆորմատներ մտածել: Բացի այդ էլ վերջին ընտրությունները մտահոգությունների առիթ են տալիս այն առումով, որ ստեղծված նոր իրավիճակում դեռ մյուս քաղաքական ուժերը, որոնք կենսունակ են, վերադասավորվելու և դիրքավորվելու խնդիր ունեն: 

Զարմանալի է նաև, թե այդ ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում այս արհեստական ինտրիգներ հրահրող լրատվականները, չէ որ նույն ԲՀԿ-ն կողմ է քվեարկել կառավարության ներկայացրած ծրագրին, որտեղ նշված է նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ժամանակացույցը՝ մինչև մեկ տարվա ընթացքում. Մի խոսքով հորդորում ենք դաշտն ապակայունացնող և մանիպուլացիաների լեզվով խոսող լրատվականներին, դադարեցնել իրենց հակաքարոզչությունն ուղղված ԲՀԿ-ին, այդկերպ նրանք խանգարում են հենց նույն արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցակացնելու գործընթացին: Հարկավոր է ռեալ գնահատել իրավիճակն ու ընդունել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար մի քանի ամիսը դեռ կարող է չբավականացնել, էլ ուր մնաց մեկ-երկուսը.

Եթե կա նպատակ, նոր Հայաստանում դրական տեղաշարժեր գրանցելու և բարեփոխուներ իրականացնելու համար, ապա հարկավոր է ամեն ինչ չափված և ձևված անել, հակառակ դեպքում նախկինում գործող արատավոր երևույթները, կամաց-կամաց արդեն կներխուժեն մեր բոլորիս առօրյա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular