ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինտենսիվ կերպով շարունակվում է ԲՀԿ-ի դեմ կիրառվել հակաքարոզչական տեխնոլոգիաներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մովսես Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երևանի Ավագանու ընտրություններից հետո մամուլում ակտիվ կերպով սկսեց շրջանառվել այն լուրերը, թե ԲՀԿ-ն համագործակցում է ՀՀԿ-ի հետ։ Այս լուրերն այնքան ինտենսիվ կերպով տարածվեցին, որ արդեն սկեցին լրատվական կայքերի ու պարբերական մամուլի մակարդակով հրամցնել հասարակությանը։ Սակայն բավական է մի հայացք գցել այս ինֆորմացիայի ողջ բազայի վրա, պարզ է դառնում, որ իրականում այս լուրերը հիմավորված չեն և կեղծ հենքի վրա են դրված։

Ստացվում է, որ մամուլը ևս ասեկոսեների մակարդակում հնչեցված բամբասանքները տպագրում ու որպես եղելություն է նարկայացնում, ինչն անթույլատրելի է։ Այս ֆոնին դժվար չէ կռահելը, որ այս ամենն ընդամենը այն հակաքարոզչական հսկայական ալիքի շարունակությունն է, որն եղավ Երևանու ավագանու ընտրությունների ժամանակ, որը բավականին մեծ հարված էր այս կուսակցության վարկանիշի համար, ու հետո որևէ ապացույց չներկակացվեց։ Այսինքն՝ ԲՀԿ -ՀՀԿ համագործակցությունը ևս այս հնարածին ժանրից է ու նույն նպատակն է հետապնդում, այն է՝ ԲՀԿ -ին ասոցացնել կամ կապել ժողովրդի կողմից անընդունելի երևույթների կամ քաղաքական ուժերի հետ՝ դրանով խաղալ կուսակցության հեղինակության հետ։ Եթե նմանօրիակ հանդիպումներ ու քննարկումներ լինեին, ապա քաղաքական ուժերից մեկի կողմից գոնե կլիներ հայտարարություն կամ հաստատում, ինչը մինչ օրս չկա։ Հետևաբար՝ այս երևույթին պետք է նայել սթափ ու չտրվել ստահոդ լուրերին։

ԲՀԿ ներկայացուցիչները կողմ են քվեարկել արտահերթ ընտրությունների ամցկացմանը , բազմիցս խոսելով ԱԺ արտահերթ ընտրությունների մասին օրինագծին, նրանք դեմ են վաղաժամ ընտրությունների անցկացմանը, այսինքն՝ կարճ ժամկետներում այն անցկացնելուն։ Սա նախ պայմանավորված է նրանով, որ տևական ժամանակ է անհրաժեշտ ընտրական օրենսգրքի բարեփոխման համար, հետո նույն այդ ժամանակն է հարկավոր, որպեսզի անցնի հեղափոխական էյֆորիան և ժողովուրդը քվեարկի ոչ էմոցիոնալ ֆակտրով, այլ՝ գիտակցական։ Սա հնարավորություն կտա ավելի սթափ ժողովրդական ընտրություն անցկացնելու, ինչպես նաև հենց նույն այդ պահանջված ժամանակի ընթացքում էլ քաղաքական դաշտում ուժերը կվերադասավորվեն ու միայն մեկ քաղաքական ուժի ձեռքում չի գերակայի իշխանությունը։ Ի վերջո խոսքը երկրի ամենից կարևոր ընտրության և ՀՀ Ազգային ժաղովի ձևավորման մասին է։ 
Եվ վերջապես այս ընտրություններին պատրաստվելու համար նաև բազմաթիվ տեխնիկական խնդիրներ պետք է լուծվեն, ինչպես օրինակ մատնահետքեր գրանցող էլ.սարքերի, ինչը ևս մեկ-երկու ամսում լուծվող հարց է։ 

Եվ ուրեմն՝ ԲՀԿ հենց այս բոլոր հանգամանքներն է հաշվի առնում, երբ դեմ է արտահայտվում արտահերթ ընտրությունների՝ կարճ ամկետներում կազմակերպելուն, իսկ թե ՀՀԿ-ն ինչ է ասում, դա իր ներքին խնդիրն է։ 

Այնպես որ մի' խառնեք ամեն բան և դադարեցրե'ք ապատեղատական հակաքաչոզչությունը ԲՀԿ-ի դեմ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular