ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԲՀԿ-ՀՀԿ համագործակցություն չի կարող լինել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Կարինե Դալլաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Վերջին օրերին համացանցում լուրեր են շրջանառվում ԲՀԿ- ՀՀԿ հնարավոր համագործակցության մասին: Սա իհարկե արհեստածին և աբսուրդի ժանրին պատկանող լուր է, որը ԲՀԿ-ի դեմ ավագանու ընտրության ժամանակից սկսած հակաքարոզչության հստակ շարունակությունն է:
 
Նման լուրը բացատրում են նրանով, որ ԲՀԿ-ն դեմ է, որ խորհրդարանի արտահերթ ընտրություններն անցկացվեն սեղմ ժամկետներում։ Սակայն պետք է հստակ շեշտել, որ դեմ լինել խորհրդարանի արտահերթ ընտրությունները սեղմ ժամկետներում անցկացնելուն չի նշանակում համագործակցել ՀՀԿ-ի հետ։

ԲՀԿ-ն իր դեմ լինելը պայմանավորում է նրանով, որ ընտրությունները պետք է հստակ արտահայտեն ժողովրդի կամքը, իսկ դրա համար նախևառաջ ընտրական օրենսգրքի բարելավում պետք է լինի, քաղաքական ուժերին պետք է նաև ժամանակ քաղաքական դաշտում վերադասավորվելու համար։ Իսկ անցկացնել ընտրություններ մինչև տարվա վերջ կնշանակի, որ խորհրդարանում լինելու է մեկ ուժի գերակայություն, քանի-որ հեղափոխության էֆորիան դեռ շարունակվում է և հենց դա էլ մարդկանց կուղղորդի ձայն տալ ինչ-որ ուժի։
 
Ժողովուրդը շատ լավ գիտի թե ինչի է հանգեցնում քաղաքական դաշտում մեկ ուժի գերակայությունը և հիմա գնալ նման ոչ արդարացված ռիսկի աբսուրդ է։ Այնպես, որ նման լուրեր տարածողներին պետք է խորհուրդ տալ վերջ տալ ԲՀԿ-ի դեմ հակաքարոզչությանը և զբաղվել իրենց սեփական գործերով, քանզի ԲՀԿ-ՀՀԿ համագործակցություն չի կարող լինել։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular