ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իտալացի խորհրդարանականների հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է հայ- իտալական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Իտալիայի խորհրդարանական պատվիրակության հետ՝ Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարթա Գրանդեի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանն ընդգծել է հայ-իտալական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը: Նա համոզմունք է հայտնել, որ դարերի խորքից եկող հայ-իտալական բարեկամությունը, երկուստեք ջանքերով առավել կամրապնդվի և կխորանա:

Նախարար Մնացականյանը պատասխանելով Իտալիայի խորհրդարանականների մի շարք հարցերին` հանգամանալից անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին, կառավարության ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, զարգացման օրակարգի և դրա շարժիչ ուժը հանդիսացող նորարարության և տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող քայլերին:

Զրուցակիցները մտքեր են փոխնակել  տարածաշրջանային ու միջազգային կարևորություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

Զոհրաբ Մնացականյանը իտալացի խորհրդարանականներին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular