ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի զինուժերը Սիրիայում հարված են հասցրել Ահվազի ահաբեկչության մասնակիցներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսը հոկտեմբերի 1-ի առավոտյան Սիրիայում հրթիռահարվածներ Է հասցրել Եփրատ գետից արեւելք ընկած տարածքին, որտեղ, ինչպես պնդվում Է , գտնվում Էին իրանական Ահվազում իրականացված ահաբեկչության կազմակերպիչները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fars գործակալությունը:

Նրա տեղեկատվությամբ՝ ահաբեկիչներին հարվածներ հասցնելիս գործի են դրվել բալիստիկ հրթիռներ: Սեպտեմբերի 22-ին Ահվազում ահաբեկչական գործողություն Է կատարվել զորահանդեսի ժամանակ: Մարդկանց վրա կրակ են բացել անհայտ զինված անձնիք, որոնք գտնվում Էին տրիբունայի հետեւում: Զոհվել Է առնվազն 29 մարդ, վերքեր Է ստացել եւս շուրջ 60 հոգի: Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենիեն հայտարարել Է, որ Ահվազում ահաբեկչությունը կազմակերպվել Էր Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից ԱՄՆ-ի աջակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular