ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մակեդոնիայի վարչապետը մեկնաբանել Է հանրաքվեի արդյունքները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մակեդոնիայի վարչապետ Չորան Զաեւը հայտարարել Է, որ երկրի վերանվանման շուրջ հանրաքվեում քվեարկածների մեծամասնությունը պաշտպանել Է Հունաստանի հետ կնքված համապատասխան համաձայնագիրը եւ ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը երկրի անդամակցությունը, այժմ այդ հարցը քննարկելու Է խորհրդարանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա լուրջ ներդրում Է, մեր Մակեդոնիայի ապագայի հիմքում դրված քար: Հանրաքվեում քվեարկել Է ավելի քան 650 հազար քաղաքացի: Քվեարկածների ավելի քան 90 տոկոսը կողմ Է արտահայտվել եւ գտնում Է, որ Մակեդոնիայի Հանրապետությունը պետք Է ընդունի Հունաստանի հետ կնքված պայմանագիրը եւ դառնա ՆԱՏՕ-ի ու եվրամիության անդամ»,- նշել Է կառավարության ղեկավարը: Նա հավելել Է, որ առաջիկա օրերին կփորձի մանդատների երկու երրորդի մեծամասնություն հավաքել խորհրդարանում՝ Աթենքի հետ պայմանագրի կապակցությամբ սահմանադրական փոփոխությունների ընդունման համար:

ԵՄ-ի հարեւանության քաղաքականության հարցերով եվրակոմիսար Յոհաննես Հանը հայտարարել Է, որ հանրաքվեն ցույց տվեց «լայն աջակցությունը» Մակեդոնիայի եվրատլանտյան ընտրությանը, եւ կոչ Է արել քաղաքական ղեկավարներին՝ հարգել այդ որոշումը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է, որ դաշինքը ողջունում Է Մակեդոնիայում կայացած հանրաքվեի արդյունքները: «Ես կոչ եմ անում քաղաքական բոլոր ղեկավարներին ու կուսակցություններին՝ գործել կառուցողականորեն ու պատասխանատվությամբ, որպեսզի օգտագործվի այս պատմական հնարավորությունը»,- ասել Է նա Twitter-ի իր օգտահաշվում:

Հունաստանի կառավարությունը հունիսի 17-ին պայմանագիր Է ստորագրել Մակեդոնիայի Հանրապետության հետ, որը լուծում Է նրա անվանման շուրջ ընթացող բազմամյա վեճը եւ Սկոպիեի համար ճանապարհ բացում դեպի ՆԱՏՕ եւ Եվրամիություն, բայց քննադատության թիրախ Է ինչպես Հունաստանում, այնպես Էլ Մակեդոնիայում: Կողմերը պայմանավորվել են այն վերանվանել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular