ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՉԺՀ-ի կազմավորման օրը շուրջ 150 հազար մարդ Է հավաքվել Տյանանմեն հրապարակում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պեկինի շուրջ 150 հազար բնակիչներ ու հյուրեր են հոկտեմբերի 1-ի առավոտյան հավաքվել Տյանանմեն կենտրոնական հրապարակում՝ մասնակցելու ՉԺՀ-ի կազմավորման 69-րդ տարեդարձի առթիվ դրոշի բարձրացման արարողությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մեկ օր առաջ տեղական ժամանակով առավոտյան ժամը ուղիղ 10:00-ին Տյանանմենում նաեւ տեղի Է ունեցել այն անձանց նվիրված արարողություն, որոնք իրենց կյանքն են զոհաբերել երկրի ազատության ու բարգավաճման համար: Դրան մասնակցել են ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը, Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը եւ երկրի ղեկավարության բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ: Արարողության մասնակիցները երաժշտության ուղեկցությամբ կատարել են օրհներգը, ինչից հետո գլուխ խոնարհել ի նշան ազգային հերոսների նկատմամբ հարգանքի:

Ինչպես նշել Է վարչապետ Լի Կեցյանը, ՉԺՀ-ի կազմավորման առթիվ ելույթ ունենալով Ժողովրդական ժողովների տանը կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ, Չինաստանը կշարունակի իրականացնել բաց դռների քաղաքականություն, օժանդակել մյուս երկրների զարգացմանը՝ միաժամանակ պաշտպանելով սեփական շահերը: ՉԺՀ-ի կազմավորման օրը, որը նշվում Է հոկտեմբերի 1-ին, համարվում Է երկրի գլխավոր տոներից մեկը. այդ կապակցությամբ Չինաստանում ոչ աշխատանքային շաբաթ Է հայտարարված: Հոնկոնգի եւ Մակաոյի հատուկ վարչական շրջաններում ոչ աշխատանքային Է հայտարարված մեկ եւ երկու օր՝ համապատասխանաբար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular