ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինդոնեզիայում բանտերից հազարից ավելի մարդ Է փախել երկրաշարժից հետո

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու երեք բանտերից շուրջ 1200 դատապարտյալ Է փախել այդ տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժից ու ցունամիից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 1-ին հայտնել Է երկրի արդարադատության նախարար Շրի Պուգու Ուտամին: «Ես վստահ եմ՝ նրանք փախել են, որովհետեւ վախեցել են, որ կարող են տուժել երկրաշարժից:

Դա, հավանաբար, կյանքի ու մահվան հարց Է եղել դատապարտվածների համար»,- ասել Է նա լրագրողներին: Արդարադատության նախարարը նշել Է, որ, մասնավորապես, Դոնգալե բնակավայրի բանտերից փախած կալանավորների մեծ մասը դատապարտված Էին կոռուպցիայի եւ թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար:

Սեպտեմբերի 28-ի առավոտյան Սուլավեսի կղզու ափամերձ շրջանում՝ Պալու քաղաքից ոչ հեռու, տեղի Է ունեցել 6,1 մագնիտուդով երկրաշարժ: Ավելի ուշ նույն այդ շրջանում գրանցվել են 7,4 մագնիտուդով երկրաշարժ եւ մի շարք հետցնցումներ: Այնուհետեւ ԶԼՄ-ները հայտնել են, որ Պալուին մինչեւ երկու մետր բարձրությամբ ցունամիի Է հարվածել: Երկրաշարժերի եւ դրանց հաջորդած ցունամիի զոհերի թիվը գերազանցել Է 1200-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular