ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփը հանցագործներ Է համարել ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 1-ին հայտարարել Է, թե դեմոկրատներն ԱՄՆ-ն ցանկանում են վերածել Վենեսուելայի, եւ նրանց «հանցավորության կուսակցություն» Է որակել: Այս հայտարարությամբ նա իր կողմնակիցների առջեւ հանդես Է եկել Թենեսիում: Ելույթը հեռարձակել են տեղական լրատվական հեռուստաընկերությունները:

«Դեմոկրատները հանցավորության կուսակցություն են: Նրանք պատրաստվում են ձեր փողոցները հեղեղել օտարերկրացի հանցագործներով»,- մի քանի անգամ կրկնել Է Միացյալ Նահանգների ղեկավարն իր ելույթի ընթացքում՝ խոսելով ներգաղթի եւ սահմանների անվտանգության բնագավառի քաղաքականության մասին:- Ահա թե ինչ տեղի կունենա (նրանց հաղթանակի դեպքում ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ նոյեմբերին կայանալիք ընտրություններում)»: «Նրանք ցանկանում են (ԱՄՆ-ում) ազատությունը փոխարինել սոցիալիզմով: Դեմոկրատները ցանկանում են Ամերիկան վերածել Վենեսուելայի»,- պնդել Է Թրամփը:

Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ-ի ղեկավարը Վենեսուելան որակել Էր «անկարգություն», որն «անհրաժեշտ Է վերացնել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular