ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայում բռնել են բանտից ուղղաթիռով փախած հանցագործին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի ոստիկանությունը բռնել Է կրկնահանցագործ կողոպտիչ Ռեդուան Ֆայիդին, որը երեք ամիս թաքնվում Էր հանցակիցների օգնությամբ բանտից ուղղաթիռով փախուստից հետո: Հոկտեմբերի 3-ին այս մասին հայտնել Է երկրի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնն իր Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ՆԳ նախարարության ղեկավարը չի հայտնել գործողության մանրամասները, սակայն, ինչպես նշում Է Franceinfo ռադիոկայանը, ձերբակալումը կատարվել Է Ֆրանսիայի հյուսիսի Կրեյ քաղաքում: Ռադիոկայանի տվյալներով՝ ոստիկանությունը հանցագործին այդ քաղաքում նկատել Էր որոշ ժամանակ առաջ, սակայն կարգի պահապանները հարմար պահի Էին սպասում փախստականին բռնելու համար: Ռեդուան Ֆայիդը Սենի եւ Մառնի դեպարտամենտի բանտից փախել Էր հուլիսի 1-ին, որտեղ նա 25-ամյա բանտարկության պատիժ Էր կրում:

Նա փախուստը կատարել Էր մի քանի հանցակիցների օգնությամբ, որոնցից մեկն ուղղաթիռով Էր եկել բանտարկյալին տանելու համար: 2010 թվականին Ռեդուան Ֆայիդը հարձակում Է գործել ինկասատորների ֆուրգոնի վրա, փոխհրաձգության ժամանակ զոհվել Է մունիցիպալ ոստիկանության ծառայողուհին: Չարագործը կալանավորվել Էր, սակայն երեք տարի անց նրան հաջողվել Էր փախչել բանտից՝ վերցնելով հինգ պատանդների: Այն ժամանակ փախուստի համար նա պայթանյութ Էր օգտագործել: Բանտից հեռանալով իրեն սպասող ավտոմեքենայով՝ նա 46 օր թաքնվել Էր իրավապահ մարմիններից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular