ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինդոնեզիայում երկրաշարժից ու ցունամիից հետո սկսել Է ժայթքել հրաբուխը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում հոկտեմբերի 3-ի առավոտյան սկսել Է ժայթքել Սոպուտան հրաբուխը, կղզի, որտեղ անցած շաբաթ տեղի ունեցած ուժգին երկրաշարժը ավելի քան 1,4 հազար մարդու կյանք Է խլել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը:

Իշխանություններն առայժմ տարհանում չեն հայտարարել, սակայն բարձրացրել են վտանգի մակարդակը հրաբխի հարակից շրջաններում, տեղի բնակիչներին հանձնարարված Է խուսափել այդ գոտուց: Ինքնաթիռների անձնակազմերին նախազգուշացրել են հրաբխից մոխրի արտանետման սպառնալիքի մասին: Սոպուտանից վեր բարձրացող մոխրի սյունը հասնում Է վեց մետրի:

Սոպուտան հրաբուխը գտնվում Է Սուլավեսի կղզու հյուսիսարեւելյան վերջավորությունում: Սեպտեմբերի 28-ին Ինդոնեզիայի Կենտրոնական Սուլավեսի նահանգում տեղի Է ունեցել 7,4 մագնիտուդով երկրաշարժ, գրեթե երկու օրվա ընթացքում գրանցվել Է մոտավորապես 170 հետցնցում: Ստորգետնյա ուժգին ցնցումները ցունամիի առաջացման պատճառ են դարձել, որի ժամանակ ալիքների բարձրությունը հասել Է երեք-հինգ մետրի: Տուժել են հարյուրավոր բնակիչներ:

Բացի այդ, իրենց տները հարկադրված լքել են առնվազն 60 հազար տեղի բնակիչներ, ավերված են հազարավոր տներ, հյուրանոցներ, առեւտրական կենտրոններ: ՄԱԿ-ի տվյալներով՝ տեղի ավելի քան 200 հազար բնակիչներ շտապ օգնության կարիք ունեն: Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հոկտեմբերի 3-ին կրկին այցելել Է Պալու քաղաք, որտեղ անցած շաբաթ տեղի են ունեցել ավերիչ երկրաշարժ ու ցունամի: Ինչպես ասված Է պետության ղեկավարի վարչակազմի տարածած հայտարարության մեջ, Վիդոդոն եղել Է փախստականների ճամբարում եւ վերահսկել վերականգնողական աշխատանքների ընթացքը: Նա նաեւ ընդգծել Է «տարածքների ամբողջական հետազոտման եւ Սուլավեսիի նահանգի տուժած շրջաններում բոլոր զոհերի հայտնաբերման անհրաժեշտությունը», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular