ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփը 138 դիրքով նահանջել Է ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց վարկանիշում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը նվազել Է մինչեւ 3,1 մլրդ դոլար, եւ արդյունքում նա 138 դիրքով Է իջել ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց (Forbes 400) վարկանիշում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Forbes հանդեսի հոդվածում: Ինչպես գրում Է հրատարակությունը, դեռ 2015 թվականին Թրամփի կարողությունը գնահատվում Էր 4,5 մլրդ դոլար:

Այսպիսով, այդ ժամանակաընթացքում նա կորցրել Է ավելի քան 1 մլրդ դոլար: Հրատարակությունը նշում Է, որ Forbes 400-ի ամբողջական վարկանիշը հրապարակվելու Է հոկտեմբերի 3-ին: 2017 թվականի համանման վարկանիշում Թրամփն զբաղեցնում Էր 248-րդ տեղը: Պատճառների թվում, որոնք հանգեցնում են Թրամփի կարողության նվազմանը, հրատարակությունը նշում Է քաղաքական եւ բիզնես-գործոնների ամբողջությունը: Մասնավորապես, նշվում են մամուլում նախագահի վերաբերյալ բացասական հրապարակումները:

Բացի այդ, հրատարակության տվյալների համաձայն, ճնշման ներքո են հայտնվել Թրամփի ներդրումներն կոմերցիոն անշարժ գույքի բնավավառում: «Որքան Էլ որ Դոնալդ Թրամփը ջանա, իսկ նա որոշակիորեն ջանում Է, նա ավելի հարուստ չի դառնում նախագահությունից»,-գրում Է հրատարակությունը: Թրամփն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Է գտնվում 2017 թվականի սկզբից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular