ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճապոնական զոնդը Ռյուգու աստղակերպի վրա նոր ռոբոտ Է իջեցրել հետազոտությունների համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

MASCOT նոր հետազոտող-ռոբոտը, որն ավելի վաղ անջատվել Էր ճապոնական «Հայաբուսա-2» («Բազե-2») զոնդից, հաջող վայրԷջք Է կատարել Ռյուգու աստղակերպի վրա, որը գտնվում Է Երկրից 280 մլն կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 3-ին հայտնել Է Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA):

Հատուկ դրա համար զոնդը տիեզերական մարմնին մոտեցել Է մոտավորապես 70 մետր հեռավորությամբ, ինչից հետո ազատ անկման համար բաց Է թողել ռոբոտին: Ստացված հեռուստաչափման համաձայն, մինչեւ աստղակերպ ճանապարհը նա հաղթահարել Է 20 րոպեում, որից հետո վայրԷջքի ազդանշան Է տվել: Ֆրանսիայից եւ Գերմանիայից գիտնականների կողմից համատեղ մշակված ոչ մեծ սարքն ունի 30 սանտիմետր նիստով խորանարդի ձեւ եւ կշռում Է մոտավորապես 10 կիլոգրամ:

Ռոբոտը հանդերձված Է լայնանկյուն խցիկով, մանրադիտակով՝ աստերոիդի ապարների բաղադրությունն ու բնութագրերն ուսումնասիրելու համար, ինչպես նաեւ ջերմաստիճանի եւ մագնիսական դաշտի չափման սարքերով: Դրա սնուցումը իրականացվում Է ակումուլյատորային մարտկոցի հաշվին, որը նախատեսված Է 16 ժամվա աշխատանքի համար: Սեպտեմբերի վերջին JAXA-ն Ռյուգուի վրա արդեն երկու հետազոտող-ռոբոտների հաջող վայրԷջք Է իրականացրել, որոնք քարքարոտ ռելիեֆի մի շարք լուսանկարներ են արել: Ռյուգուի տրամագիծը, որը գտնվում Է Երկրի եւ Մարսի միջեւ, մոտավորապես 900 մետր Է:

«Հոյաբուսա- 2»-ը 2014 թվականի դեկտեմբերին դեպի աստղակերպ Էր արձակվել Տանեգասիմա ճապոնական կղզում գտնվող տիեզերակայանից: Գիտնականները հույս ունեն աստղակերպի վրա ջրի եւ օրգանական նյութերի հետքեր գտնել, ինչը կարող Է օգնել Տիեզերքում կյանքի տարածման գաղտնիքի բացահայտմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular