ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը քաղաքապետի թեկնածուին ռետինե սապոգներ նվիրեց. Հրազդանում քարոզարշավը մեկնարկեց | տեսանյութ

ՎԻԴԵՈ

ԱԺ պատգամավոր, Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի շտաբի պետ Նիկոլ Փաշինյանն այսօր, Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի մեկնարկին, ռետինե սապոգներ է նվիրել Սասուն Միքայելյանին:

«Հրազդանի քաղաքապետի ընտրություններում մեր քարոզչական մարտավարությունը հետեւյալն է. անցնել բոլոր փողոցներով, մտնել ամեն թաղ, ամեն բակ, ամեն նրբանցք: Այս մարտավարությունը անհնար կլիներ առանց ռետինե սապոգների, որովհետեւ Հրազդանի փողոցների, բակերի նրբանցքների մեծ մասում տեղումնառատ այս եղանակին անհնար է տեղաշարժվել առանց հատուկ միջոցների: Այդ սապոգները, այսպիսով, գնահատական են Արամ Դանիելյանի 14-ամյա գործունեությանը՝ Հրազդանի քաղաքապետի պաշտոնում:Ամեն դեպքում՝ բնականոն դռնեդուռ քարոզարշավը կազմակերպելու համար հետաքրքրվում ենք նավակների, հածանավերի եւ սուզանավերի ձեռքբերման հնարավոր տարբերակներով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular