ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել Է Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեդերմանը, «Աստծու մասնիկ» տերմինի հեղինակը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի Ռեքսբերգ քաղաքում (Այդահոյի նահանգ) 96 տարեկան հասակում վախճանվել Է ամերիկացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեոն Լեդերմանը, որն «Աստծու մասնիկ» տերմինի հեղինակն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Science News պորտալը: Հաղորդվում Է, որ Լեդերմանը մահացել Է հոկտեմբերի 3-ին, նրա մահվան մասին տեղեկատվությունը հավաստել Է կինը:

1988 թվականին Լեդերմանը եւ նրա երկու գործընկերները Նոբելյան մրցանակ ստացան նեյտրինոյի մասնիկներից մեկի հայտնագործության համար (ներկայում հայտնի Է նեյտրինոյի երեք տիպերի գոյության մասին): Ինչպես նշում Է պորտալը, Լեդերմանն զբաղվել Է ոչ միայն գիտությամբ, այլեւ նպաստել Է դրա ժողովրդականացմանը: 1993 թվականին հրատարակվեց Հիգսի բոզոնի մասին The God Particle («Աստծու մասնիկը») գիրքը, որը Լեդերմանը գրել Է լրագրող Դիք Թերեզիի հետ համահեղինակությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular