ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վենեսուելայի ղեկավարը «սատանա» Է անվանել Կոլումբիայի նախագահին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հոկտեմբերի 4-ին իր կոլումբիացի պաշտոնակից Իվան Դուկեին «սատանա» Է անվանել, որը գործում Է որպես Վաշինգտոնի ծառա: Համապատասխան հայտարարությունը նա արել Կարակասում նոր բնակելի շենքի հանձնման ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նա (Դուկեն) հրեշտակի դեմք ունի, դուք կարող եք տեսնել, որ նա նման Է փոքրիկ հրեշտակի…, բայց նա սատանա Է, որն ատում Է Վենեսուելան եւ ամեն օր դավադրություն Է նյութում մեր երկրի դեմ, մեր զինված ուժերի դեմ»,- հայտարարել Է Մադուրոն, որի խոսքը մեջբերում Է EFE գործակալությունը: Վերջին տարիներին Վենեսուելան սոցիալ-տնտեսական սուր ճգնաժամ Է ապրում, որն ուղեկցվում Է հիպերգնաճով, ազգային արժույթի արժեզրկմամբ եւ առաջին անհրաժեշտության ապրանքների ու դեղորայքի դեֆիցիտով: Ծանր իրադրությունը բազմաթիվ վենեսուելացիների հարկադրում Է լքել հայրենիքը:

Նրանք մեկնում են հիմնականում Կոլումբիա, Էկվադոր, Պերու եւ Բրազիլիա: Մինչդեռ Վենեսուելայի իշխանությունները ժխտում են հումանիտար ճգնաժամի առկայությունը երկրում: Հանրապետության փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի կարծիքով՝ խոսքը «բնականոն միգրացիոն հոսքերի» մասին Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular