ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարավաֆրիկյան Հանրապետությունում առնվազն 320 մարդ Է տուժել գնացքների բախումից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հարավաֆրիկյան Հանրապետությունում առնվազն 320 ուղեւոր Է տուժել երկու գնացքների բախման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SABC տեղական հեռուստառադիոկորպորացիան:

Միջադեպը տեղի Է ունեցել լույս հոկտեմբերի 5-ի գիշերը Յոհաննեսբուրգ քաղաքից արեւելք ընկած շրջանում: Դեպի Պրետորիա ընթացող գնացքը մխրճվել Է մեկ այլ շարժակազմի մեջ, որը կանգնած Էր Քեմփթոն-Փարք քաղաքի կայարանում: Երկաթուղային ընկերության ներկայացուցչի խոսքով՝ 32 ուղեւորներ լուրջ վնասվածքներ են ստացել, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Երկաթուղիների անվտանգության վարչությունը կանցկացնի պատահածի հանգամանքների հետաքննություն եւ նախնական եզրակացությունները ներակայացնի արդեն հոկտեմբերի 5-ին, հայտնել Է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular