ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նյու Յորքի Քենեդիի անվան օդանավակայանը կարդիականացվի 13 մլրդ դոլարով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավականայանը (JFK) որոշվել Է 13 միլիարդ դոլարով արդիականացնել, այդ թվում՝ միջազգային չվերթերի համար երկու լրացուցիչ տերմինալների կառուցման միջոցով:

Նախագիծը պլանավորվում Է ավարտել 2025 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 4-ին հայտնել Է Նյու Յորքի նատհանգապետ Էնդրյու Քուոմոն: Նահանգապետի կայքում զետեղված տեղեկատվության համաձայն՝ նախագիծը նախատեսում Է անվտանգության համակարգի արդիականացում, ստորգետնյա ճանապարհների օպտիմալացում, վերգետնյա հասարակական տրանսպորտով դեպի օդանավակայան մեկնելու ավելի կենտրոնացված սխեմա:

Երկու նոր տերմինալներն ի լրումն առկա ութ տերմինալների կոչված են «օդային նավակայանի ուղեւորահոսքն ավելացնելու տարեկան առնվազն 15 միլիոն ուղեւորով»: Ջոն Քենեդիի անվան օդանավակայանին ներկայացվող գանգատները հայտնի են. յուրաքանչյուր չորրորդ չվերթն ուշանում Է, լինում են ուղեբեռի զննման երկար հերթեր, մշտական տրանսպորտային խցանումներ մատույցներում: Ինչպես ուշադրություն Է հրավիրում The New York Times թերթը, JFK-ն սպառողական բավարարման վարկանիշում զբաղեցնում Է սոսկ 14-րդ հորզոնականն ԱՄՆ-ի 24 խոշորագույն օդային դարպասների թվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular