ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դուբայը պատրաստվում Է աշխարհի առաջին քաղաքը դառնալ այցելուների թվաքանակով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Դուբայի իշխանությունները հաստատել են մինչեւ 2025 թվականը տուրիստական սեկտորի զարգացման ռազմավարությունը, որը զբոսաշրջիկների թվաքանակի աճ Է նախատեսում տարեկան մինչեւ 23-25 մլն մարդ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, հայտնել Է Էմիրությունների The National հրատարակությունը: Mastercard ընկերության տվյալներով՝ 2017 թվականին Դուբայը չորրորդ տեղն Է զբաղեցրել աշխարհի առավել շատ այցելուներ ունեցող քաղաքների թվում՝ 15,79 մլն զբոսաշրջիկներով : Առաջին տեղում գտնվող Բանգկոկ Է այցելել գրեթե 20,05 մլն մարդ, Լոնդոն՝ 19,83 մլն, Փարիզ՝ 17,44 միլիոն մարդ:

«Մենք կհասնենք մեր նպատակին եւ Դուբայը կդարձնենք այցելուների թվաքանակով աշխարհի առաջին քաղաքը շնորհիվ մի շարք հավակնոտ պլանների ու նախաձեռնությունների, ինչպես նաեւ բացառիկ նախագծերի»,-իր Twitter-ում գրել Է Դուբայի գահաժառանգ արքայազն Համդան բեն Մուհամեդ ալ Մաքթումը: Ավելի վաղ Դուբայի իշխանությունները պլանավորում Էին 20 մլն զբոսաշրջիկների մակարդակին հասնել 2020 թվականին, երբ քաղաք-Էմիրությունում տեղի Է ունենալու «Էքսպո» համաշխարհային ցուցահանդեսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular