ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը նախարարներին հրամայել է հրաժարվել ամերիկյան McKinsey ընկերության խորհրդատվությունից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախարարներին հրամայել է հրաժարվել ամերիկյան McKinsey ընկերության խորհրդատվությունից, փոխանցում է Reuters-ը:

Անցյալ ամիս ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, որը նաեւ Էրդողանի փեսան է, հայտնել էր, որ Թուրքիան որոշել է աշխատել McKinsey-ի հետ, որ օգնի իրականացնել նոր միջնաժամկետ տնտեսական ծրագրի իրականացմանը:

Այս շաբաթ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Էրդողանին կշտամբել էր Անկարայի եւ Վաշինգթոնի հարաբերությունների վատթարացման ֆոնին ամերիկյան ընկերության հետ համագործակցության համար:

Ալբայրաքը հանդես էր եկել McKinsey-ի հետ համաձայնագրի պաշտպանությամբ՝ հայտարարելով, որ ցանկացածը, ով չի ցանկանում, որ Թուրքիան աշխատի McKinsey-ի հետ, «կա՛մ տգետ է, կա՛մ դավաճան»:

Սակայն Էրդողանը, կարծես, գործարքից հրաժարվել է: «Այդ մարդը (Քեմալ Քըլըչդարօղլուն) փորձում է մեզ անկյուն քշել՝ հարցեր տալով խորհրդատվական ընկերության մասին, որի ծառայությունների դիմաց ամբողջությամբ վճարված է»,- հայտարարել է Էրդողանը՝ նշելով, որ ընդդիմադրին այդպիսի հնարավորություն չտալու համար նախարարներին հանձնարարել է հրաժարվել այդ ընկերության խորհրդատվությունից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular