ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի նախկին ԱԳ նախարար. Իրանը պետք է CFT-ի վերաբերյալ պայմաններ ներկայացնի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի արտաքին հարաբերությունների խորհրդի ղեկավար Քամալ Խարազին հայտարարել է, որ եթե ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին կոնվենցիան (CFT)  հավանության արժանանա, ապա Իրանի կողմից առաջարկվող պայմանները եւ «կարմիր գծերը» կծառայեն Կոնվենցիայի չարաշահմանների կանխմանը, հաղորդում է MEHR-ը:

Այս մասին Խարազին, ով Իրանի նախկին ԱԳ նախարարն էր, լրագրողներին հայտարարել է շաբաթ Ավստրիայի եվրոպական քաղաքականության եւ անվտանգության ինստիտուտի նախագահ, Ավստրիայի պաշտպանության նախկին նախարար Վեռներ Ֆասլաբենդի հետ հանդիպման շրջանակներում:

Բացի այդ, ինչպես նշել է Խարազին, դա կարող է նպաստել Իրանի եւ աշխարհի հետ տնտեսական կապերի բարելավմանը:

Երկրի արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավարը նշել է, որ Իրանը հատուկ հույսեր չի կապում դրամատիկ փոփոխությունների հետ կապված, որոնք կարող են երկրին այդ մեխանիզմները բերել, ընդգծելով, որ «մենք պետք է ապավինենք ինքներս մեզ եւ մեր ռեսուրսներին»:

Անդրադառնալով Եվրոպայի առաջարկած մեխանիզմների հարցին, Խարազին ասել է, որ ԵՄ-ի տվյալ մեխանիզմը կարող է լուծել տնտեսական խնդիրների մի մասը եւ աջակցել ԵՄ-ի հետ առեւտրին:

Միեւնույն ժամանակ նա նշել է, որ «մենք պետք է հասկանանք, թե ինչ աստիճանով է տվյալ մեխանիզմը բավարար լինելու մեզ համար եւ գործնականում  որքան խնդիրներ կարող է լուծել»:

Պատասխանելով Ռուսաստանի եւ Չինաստանի հետ համագործակցության հարցին եւ, մասնավորապես, այդ համագործակցության տնտեսական կողմերի մասին, նա ընդգծել է, որ Իրանը այդ երկրներից կախվածության քաղաքականության չի ձգտում:

Նա հավելել է, որ Իրանի եւ վերոնշյալ երկրների միջեւ կան մի շարք փոխադարձ քաղաքական շահեր, ինչի շնորհիվ  նրանք կարողանում են համագործակցել միմյանց հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular