ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի եւ Իտալիայի արտգործնախարարները կքննարկեն Սիրիայում եւ Ուկրաինայում իրավիճակը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի եւ Իտալիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Էնցո Մոավերո-Միլանեզին հոկտեմբերի 8-ին հանդիպման ժամանակ կքննարկեն Սիրիայում իրավիճակը, Լիբիայում եւ ուկրաինական ճգնաժամը, հաղորդում է ՌՏ-ն՝ հղում անելով  ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությանը:

«Հատուկ ուշադրություն պետք է դարձնել Սիրիայում, Լիբիայում տիրող իրավիճակին, ներքին ուկրաինական հակամարտությանը, միջազգային անվտանգության բնագավառում համագործակցությանը, ԵԱՀԿ-ում փոխգործակցությանը, հաշվի առնելով 2018 թվականին այդ կազմակերպությունում Իտալիայի նախագահությանը», - նշել են  ՌԴ ԱԳՆ-ում:

Բացի այդ կողմերը կքննարկեն նաեւ Ռուսաստանի եւ Իտալիայի միջեւ միջպետական հարաբերությունների արդիական հարցերը:

ԱԳՆ-ում հավելել են, որ Իտալիայի իշխանությունները, «չնայած եվրատլանտյան կառույցներին մասնակցելու հետ կապված խոչընդոտներին» փորձում են հավասարակշռված եւ երկարատեւ մոտեցում ցուցաբերել Ռուսաստանի հետ հարաբերություններում:

Ավելի վաղ Լավրովը եւ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն քննարկել են Ուկրաինայի իրավիճակը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular