ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինտերպոլի կորած նախագահը հրաժարական Է տվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյը, որը Չինաստանում ձերբակալվել Է կոռուպցիոն գործունեության կասկածանքով, հրաժարական Է տվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԶԼՄ-ների համար հաղորդագրության մեջ, որը հրապարակված Է միջազգային կամակերպության պաշտոնական Twitter-օգտահաշվում:

Նրա խնդրանքը բավարարվել Է: Ինտերպոլի ղեկավարի պարտականությունները կատարելու Է ավագ փոխնախագահ Կիմ Չեն Յանը Հարավային Կորեայից: Նոր նախագահի ընտրությունները կկայանան նոյեմբերին Դուբայում Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 87-րդ նստաշրջանում, նրան կընտրեն երկու տարով: Մեն Հունվեյի անհետանալու մասին հաղորդվել Էր հոկտեմբերի 5-ին: 64-ամյա Հունվեյը սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայից մենել Էր Չինաստան եւ այն ժամանակվանից կապի մեջ չԷր մտնում:

Ավելի ուշ հայտնի Է դարձել, որ նա Չինաստանի իշխանությունների կողմից ձերբակալվել Է կոռուպցիոն գործունեության կասկածանքով: Մասնավորապես, նշվել Է, որ նա կիբեռհանցավորության դեմ պայքարի ոլորտում աշխատող ընկերությանն օժանդակություն Է ցուցաբերել պարտավորագրեր ստանալու հարցում: Անհետանալուց մի քանի ժամ առաջ Հունվեյը դանակի լուսանկար Էր ուղարկվել կնոջը: Վերջինիս կարծիքով՝ Մենն այդ կերպ փորձել Էր իրեն նախազգուշացնել վերահաս սպառնալիքի մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular