ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոնրեալում հազարավոր մարդիկ են բողոքի ակցիայի դուրս եկել կրոնական հագուստի արգելքի դեմ. CBC

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոնրեալում մի քանի հազար մարդ Է դուրս եկել բողոքի ակցիայի՝ պետական ծառայողների կողմից աշխատավայրում հագուստի բոլոր կրոնական ատրիբուտներ կրելու արգելքի մասին օրենք ընդունելու Քվեբեկի նահանգի իշխանությունների պլանների դեմ: Հոկտեմբերի 7-ին այս մասին հայտնել Է CBC հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ակցիան տեղի Է ունեցել Քվեբեկի այդ խոշորագույն քաղաքի կենտրոնական մասում եւ ավարտվել Է առանց պատահարների: Դրա մասնակիցները նահանգի կառավարության այդ նախաձեռնությունը համարում են ռասիզմի դրսեւորում եւ իրենց իրավունքներն ու ազատությունները խախտելու փորձ: Շատերը բողոքի Էին եկել հիջաբներով եւ կրոնական այլ հագուստներով, որոնք փակում են գլուխը կամ դեմքը: «Հիջաբն իմ մի մասն Է, եւ ես կարծում եմ, որ իշխանությունները չպետք Է մարդկանց ճնշեն նրանց հագուստի համար»,- հեռուստաալիքին հայտարարել Է ցույցի մասնակից կանանցից մեկը:

Հոկտեմբերի 1-ին Քվեբեկում կայացած ընտրություններում հաղթանակ Է տարել «Կոալիցիա հանուն Քվեբեկի ապագայի» (ԿՀՔԱ) աջ կենտրոնամետ կուսակցությունը: Կուսակցության առաջնորդ եւ տարածաշրջանի նոր վարչապետ Ֆրանսուա Լեգոն արդեն հայտարարել Է, որ ԿՀՔԱ-ն մտադիր Է ընդունել օրենք պետական ծառայողների, այդ թվում՝ ոստիկանների, ուսուցիչների եւ դատավորների կողմից աշխատավայրում հագուստի բոլոր կրոնական ատրիբուտները կրելու արգելքի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular