ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսության գծով Նոբելի հիշատակի մրցանակի դափնեկիրներ են դարձել Ուիլյամ Նորդհաուսը եւ Պոլ Ռոմերը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տնտեսության գծով Ալֆրեդ Նոբելի հիշատակի 2018 թվականի մրցանակը շնորհվել Է Ուիլյամ Նորդհաուսին եւ Պոլ Ռոմերին ինովացիաներն ու կլիման տնտեսական աճի հետ ինտեգրելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 8-ին հայտարարել Է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն:

Ուիլյամ Նորդհաուսը ծնվել Է 1941 թվականին: Նա աշխատում Է Ելի համալսարանում: Գիտնականի հետաքրքրությունների ոլորտը կապված Է բնության վրա տնտեսական գործընթացների ազդեցության հետ. նա հետազոտում Է տնտեսական բարեկեցության հաշվարկի մոդելները «բնական կապիտալի» հաշվառմամբ:

Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Պոլ Ռոմերը, որը ծնվել Է 1955 թվականին, տնտեսական աճի նոր տեսության հիմնադիրներից մեկն Է, որը ճգնաժամերը դիտում Է որպես նոր հնարավորությունների ժամանակաշրջան: Գիտնականները Նոբելյան մրցանակ կստանան «երկարաժամկետ կլիմայական փոփոխությունները երկարաժամկետ մակրոտնտեսական վերլուծության մեջ ներառելու համար»:

Տնտեսության բնագավառի հաղթողի հայտարարմամբ ավարտվում Է 2018 թվականի «Նոբելյան շաբաթը»: Ի տարբերություն ֆիզիոլոգիայի եւ բժշկության, քիմիայի, ֆիզիկայի եւ գրականության գծով Նոբելյան մրցանակների, ինչպես նաեւ Խաղաղության մրցանակի, տնտեսության գծով մրցանակը հիմնվել Է ոչ թե Ալֆրեդ Նոբելի, այլ Շվեդիայի Բանկի կողմից 1969 թվականին դրա 30-ամյակի առթիվ:

Մրցանակի չափը հավասար Է «հիմնական» մրցանակների չափին: 2017 թվականին Նոբելյան հիմնադրամը 2001 թվականից ի վեր առաջին անգամ դափնեկիրների մրցանակների չափերն ավելացրել Է 1 մլն շվեդական կրոնով, այսինքն՝ 12,5 տոկոսով: Այժմ մրցանակի չափը կազմում Է 9 մլն շվեդական կրոն (մոտավորապես 1,12 մլն դոլար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular