ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փարիզում մեղադրանք են առաջադրել ենթադրյալ ահաբեկչին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նոր ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով Ֆրանսիայում ձերբակալված Ռեդա Կրիկեին մի շարք հոդվածներով մեղադրանք են առաջադրել: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Կրիկեին մեղադրում են առնվազն մեկ ահաբեկչություն ծրագրած ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունեցող հանցավորման խմբավորման անդամակցելու, զենք եւ պայթուցիկ նյութեր պահելու եւ փոխադրելու, կեղծ փաստաթղթեր ունենալու մեջ:
Ենթադրվում է, որ Կրիկեն մասնակցել է Ֆրանսիայում նոր ահաբեկչության նախապատրաստմանը: Նրա տան խուզարկության ժամանակ ոստիկանությունը զենք եւ պայթուցիկ նյութեր է հայտնաբերել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular