ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դե տենց լավ տղերք եք, եկեք պահեք հայրենիքը, ինչի՞ եք փախել մի կտոր կալբասի համար». Դավիթ Բաբայան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

aravot.am-ը գրում է.

«Դե տենց լավ տղերք եք, եկեք պահեք հայրենիքը, ինչի՞ եք փախել մի կտոր կալբասի համար». Դավիթ Բաբայան ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի՝ Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին տված հարցազրույցը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց սոցցանցերում եւ մամուլում՝ հատկապես մի արտահայտության հետ կապված, որ «Ադրբեջանը պետք է կարողանա հրաժարվել ղարաբաղցիների եւ հայերի հանդեպ հայատյաց քաղաքականությունից»:

Սա տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց առ այն, որ Բակո Սահակյանը տարբերակում է դնում՝ ղարաբաղցի-հայ: Այս առնչությամբ «Առավոտը» Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց՝ դա թարգմանությա՞ն սխալ է, թե՞ Բակո Սահակյանն ասել է նման բան: Նա պատասխանեց, որ արդեն տարածել են Բակո Սահակյանի խոսքի բնօրինակը եւ բացատրեց, թե ինչ է կատարվել. «Բակո Սահակյանը եւ ընդհանրապես որեւէ նորմալ հայ չի կարող այդպիսի արտահայտություն անել:

Ինձ համար տարօրինակ եւ վիրավորական է, որ մարդիկ այդպիսի բան են ասում, ո՞նց կարող է այդպիսի բան լինել ընդհանրապես»: Դավիթ Բաբայանն ասաց, որ հայ հասարակության մեջ տհաճ երեւույթներ է նկատում, փորձում են ջլատել հայության միասնականությունը. Օրինակ, նախագահը չի օգտագործել զիջում բառը, այդ նույն հարցազրույցի մասին է խոսքը: Նա, ընդհակառակը, ասել է՝ զիջումներով չի կարող հարցը լուծվել: Վերցնում են եւ դա դնում են: Հիմա այստեղ երկու բան կա՝ եթե դա անում են Ադրբեջանն ու Թուրքիան, պետք է ծափահարել, որովհետեւ շատ նուրբ են անում, իսկ եթե դա անում են հայերը, իսկ այդպիսի մարդիկ կան, ուրեմն դա ամենաստոր, կեղտոտ քայլն է:

Դժբախտաբար, այդպիսի մարդիկ կան, եւ այդ մարդիկ կարծես թե փորձում են ասպարեզ դուրս գալ»: Մենք ճշտեցինք՝ ասացիք անգամ զիջումների մասին չի՞ ասել, մինչդեռ կա բառացի տեքստը, որ ասել է՝ անհրաժեշտ են փոխզիջումներ՝ Դավիթ Բաբայանն արձագանքեց. «Նախագահը բացեիբաց ասել է, որ նման հակամարտությունները չեն կարող կարգավորվել զիջումների միջոցով:

Իսկ ինչ վերաբերվում է փոխզիջմանը, հիմա ես չեմ հասկանում, թե ինչու են շահարկում այդ ամենը: Ի՞նչ է նշանակում փոխզիջում: Հակամարտության կարգավորումը կարող է տեղի ունենալ երկու տարբերակով: Առաջին՝ պատերազմ, որտեղ ի՞նչ փոխզիջում, ով հաղթում է, նա հաղթում է: Մենք ուզո՞ւմ ենք պատերազմ:

Այդ գոռացողերը, բղավողները, որոնք դրանով են ցույց տալիս իրենց հայրենասիրությունը, մեծ մասը՝ արտասահմաններում, ինչ-որ ձեւական ֆլեշ մոբի պես նկարվում են, դե տենց լավ տղերք եք, եկեք պահեք հայրենիքը, ինչի՞ եք փախել մի կտոր կալբասի համար ու գարեջուր խմելու համար: Եկե՛ք, վերադարձե՛ք դե»: Թե ինչ եւ ինչպես է իրականում ասել Բակո Սահակյանը ղարաբաղցիների մասին, ինչ փոխզիջումների մասին է խոսել, ինչու է Դավիթ Բաբայանը ոմանց անվանում շիզոֆրենիկներ՝ այս ամենի մասին կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular