ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում ամեն օր շուրջ 395 սիրիացի երեխա է ծնվում. զեկույց

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայում ապաստանած սիրիացի ներգաղթյալների զգալի մասն, ամենայն հավանականությամբ, չի վերադառնա հայրենիք, և ակնկալել նրանց զանգվածային վերադարձը այդքան էլ իրատեսական չէ. նման կարծիք է հայտնել ապաստանի տրամադրման և գաղթի հարցերի շուրջ ուսումնասիրություններով զբաղվող թուրքական İGAM ընկերության տնօրեն, փորձագետ Մեթին Չորաբաթըրը:

Ինչպես գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը, Թուրքիայում ապաստանած սիրիացի ներգաղթյալների երեխաների քանակը, որոնք արդեն ծնվել են Թուրքիայի տարածքում, անցել է 350 000-ը, ամեն օր Թուրքիայում շուրջ 395 սիրիացի երեխա է ծնվում, սպասվում է, որ 2019-ին Թուրքիայում լույս աշխարհ կգա շուրջ 140 000 սիրիացի երեխա:

Հայտնի է նաև, որ Թուրքիայում ապրող 3.5 մլն-ից ավելի սիրիացի ներգաղթյալներից մոտ 1 մլն-ը գրանցված աշխատող են, մոտ 600 000 սիրիացի երեխա էլ այցելում է թուրքական դպրոցներ:

Փորձագետները մտահոգված են նաև այն փաստով, որ Թուրքիայում ապրող սիրիացիների 33 տոկոսն առհասարակ կրթություն չեն ստացել և տառաճանաչ չեն: Հորդանանում և Լիբանանում ապաստանած սիրիացիների շրջանում կրթվածության մակարդակը, սակայն, ավելի բարձր է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular