ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միլիոնավոր եգիպտացիներ կտուգանվեն ընտրություններին չներկայանալու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եգիպտոսի Ազգային ընտրական հանձնաժողովը ավարտում է ընտրողների ցուցակների պատրաստումը, որոնք այս տարվա մարտին նախագահական ընտրություններում չեն քվեարկել, որ այդ ցուցակները փոխանցի գլխավոր դատախազությանը, հայտնում է «Ալ Վաթան» պարբերականը:

Պարբերականի տեղեկություններով՝ ցուցակները դատախազություն են ուղարկվում անհարգելի պատճառով ընտրական տեղամաս չներկայացած յուրաքանչյուր քաղաքացու 500 եգիպտական ֆունտով (28 դոլար) տուգանելու համար:

Ընտրական հանձնաժողովի տեղեկություններով՝ ընտրություններին չի ներկայացել գրեթե 60 մլն ընտրողից 34 մլն 823 հազարը: Այսպիսով՝ մասնակցությունը կազմել է 41 տոկոսից մի փոքր ավելի:

Եգիպտոսի գործող նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին պետության ղեկավարի ընտրությունների քվեարկության ժամանակ ստացել է մոտ 22 մլն ձայն, որը կազմել է քվեարկածների ընդհանուր թվի 97 տոկոսը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular