ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանում կբացվի աշխարհում ամենաբարձր և երկար ապակե կամուրջը (լուսանկարներ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կենտրոնական Չինաստանի Հունան շրջանում՝ Չժանցզյացզե ազգային պարկում, օգոստոսի 20-ին կբացվի աշխարհում ամենաերկար և բարձր ապակե կամուրջը: Ինչպես հայտնում է «Սինհուա» գործակալությունը, ընդհանուր առմամբ, այն տասը համաշխարհային ռեկորդ կսահմանի:

Կառույցի երկարությունը և լայնությունը կազմում է, համապատասխանաբար, 430 և 6 մետր: 300 մետր բարձրության վրա գտնվող երեք շերտ թափանցիկ ապակե պանելներից բաղկացած կամուրջը կմիացնի երկու ժայռերը:

Ամեն օր կամրջից բացվող տեսարաններով կկարողանա հիանալ մինչև 8 հազար մարդ, սակայն սկզբնական շրջանում, ինչպես պնդում են համալիրի կազմակերպիչները, տոմսը հարկավոր է լինելու ամրագրել այցից առնվազն մեկ օր առաջ:

Կամրջի հիմնական կառույցի շինարարությունն ավարտվել է անցած տարվա դեկտեմբերին: Դրա ամրությունը ցուցադրելու համար հուլիսին կազմակերպվել է մի ամբողջ շոու, երբ ապակե կառույցի վրայով անցել է 2 տոննա քաշով բեռնատար:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular