ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարավային Կորեան կարող է չեղարկել միակողմանի պատժամիջոցները ԿԺԴՀ-ի նկատմամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կորեայի Հանրապետությունը դիտարկում Է այն պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը, որոնք ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանվել են միակողմանի կարգով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 9-ին հայտարարել Է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Կան Գյոն Հվան՝ ելույթ ունենալով խորհրդարանական լսումների ընթացքում:

«Ներկայում կառավարությունը դիտարկում Է դրա հնարավորությունը»,- ասել Է նա՝ պատասխանելով պատգամավորներից մեկի համապատասխան հարցին: ԱԳ նախարարն ընդսմին նշել Է, որ այդ հարցը գտնվում Է միավորման նախարարության իրավասության ներքո:

Կան Գյոն Հվայի խոսքով՝ միակողմանի պատժամիջոցների չեղարկումը կդառնար «կարեւոր խորհրդանշական քայլ», քանի որ դրանք մեծապես կրկնորդում են ավելի ուշ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանափակիչ միջոցները ԿԺԴՀ-ի նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular