ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մակրոնը կառավարության կազմում վերադասավորումներ չի կատարի մինչեւ Հայաստանից վերադառնալը. «Ֆրանսպրես»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի կառավարության կազմում վերադասավորումների վերաբերյալ որոշում չի ընդունի մինչեւ հոկտեմբերի 12-ի երեկոյան Հայաստանից իր վերադառնալը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 10-ին հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատին:

«Հանրապետության նախագահը ցանկանում Է հանգիստ եւ պրոֆեսիոնալ պայմաններում անհրաժեշտ ժամանակ հատկացնել նոր համախումբ թիմի ստեղծմանը, որը ծառայելու Է ֆրանսիացիների շահերին»,-հայտարարել են պետության ղեկավարի վարչակազմում: Ելիսեյան պալատում հավելել են, որ Նախարարների խորհրդի՝ հոկտեմբերի 10-ին պլանավորված նիստը կանցնի նախկին կազմով:

Նախագահի ժամանակացույցի համաձայն, Մակրոնը ֆրանկոֆոն երկրների գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան կուղեւորվի հոկտեմբերի 10-ի երեկոյան: Ֆրանսիայի ղեկավարի վերադարձը պլանավորված Է ուրբաթ օրը: Կառավարության հնարավոր վերակազմման հարցը առաջ Է եկել ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնի պաշտոնաթողությունից հետո:

Հոկտեմբերի 9-ին Ելիսեյան պալատում տեղի Է ունեցել Մակրոնի խորհրդակցությունը վարչապետ Էդուար Ֆիլիպի հետ, որտեղ ավելի քան մեկուկես ժամ քննարկվել են նախարարների կաբինետում վերադասավորումների հնարավոր տարբերակները: Նախագահը եւ վարչապետը որոշել են հիմնականում պահպանել կաբինետի ներկայիս կազմը՝ սահմանափակվելով առանձին փոփոխություններով: Այսպիսով, ինչպես նշում են քաղաքագետները, կառավարության ամբողջական վերակազմման ծրագիր ներկայում չի քննարկվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular